Նախարարության անասնաբուծության և անասնաբուժության վարչությունը կազմակերպում է հանրապետությունում բուծվող գյուղատնտեսական կենդանիների և թռչունների ցեղերի գենոֆոնդի պահպանման և կատարելագործման ուղղությամբ տարվող աշխատանքները, անասնաբուծության բոլոր ճյուղերում սելեկցիոն տոհմային աշխատանքները:
Զբաղվում է անասնաբուծության ճյուղերի, մեղվաբուծության և ձկնաբուծության զարգացման հայեցակարգերի և ծրագրերի մշակմամբ, հանրապետությունում գյուղատնտեսական կենդանիների արհեստական սերմնավորման գործընթացի կազմակերպմամբ և անասնաճարակային իրավիճակի դիտարկման արդյունքում հայտնաբերված հիվանդությունների օջախների վերացման միջոցառումների մշակմամբ:
Վերջին տարիներին վարչության կողմից զգալի աշխատանքներ են կատարվել անասնաբուծության ոլորտի օրենսդրական դաշտը կատարելագործելու ուղղությամբ: ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունվել են «Սելեկցիոն նվաճումների պահպանության մասին», «Տոհմային անասնաբուծության մասին» և «Մեղվաբուծության մասին» ՀՀ օրենքները:
«Տոհմային անասնաբուծության մասին» ՀՀ օրենքի կիրարկումն ապահովելու նպատակով մշակվել, ՀՀ կառավարության կողմից հաստատվել և գործողության մեջ են դրվել «Տոհմային կենդանիների բոնիտավորման, ինչպես նաև նրանց ըստ սերնդի որակի գնահատման պայմանների հաստատման», «Հայաստանի Հանրապետությունում անասնաբուծության մեջ օգտագործվող տոհմանյութի արտադրության և օգտագործման», «Հայաստանի Հանրապետությունում օգտագործվող տոհմանյութի հավաստագրման», «Տոհմային անասնաբուծության դիտարկումների /մոնիթորինգի/ կազմակերպման և իրականացման» և «Պետական տոհմային գրքերի, ինչպես նաև տոհմային կենդանիների նախիրների, հոտերի ու երամակների կադաստրի վարման» կարգերը:
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հետ համատեղ կազմակերպվել են հանրապետությունում անասնաբուծական մթերքների արտադրության ծավալների վերաբերյալ ամենամսյա տվյալների հավաքագրում և վերլուծում:
Հավաքագրվում և քարտեզագրվում են հանրապետությունում գործող խոշոր ֆերմերային տնտեսությունների վերաբերյալ տեղեկությունները, հայտնաբերված հիվանդությունների օջախները:
Ըստ մարզերի հաշվառվում և կազմվում են մսուրային շրջանում սեփական կերարտադրության հաշվին կենդանիների կերապահովվածության և կերերի տարեկան հաշվեկշիռները:
Վարչության կողմից մշակվել են «ՀՀ –ում տավարաբուծության զարգացման ծրագիր», «ՀՀ-ում ոչխարաբուծության զարգացման հայեցակարգ»:
Վարչության կողմից պատրաստվել են անասնաբուծական և տոհմային հաշվառման ձևերը:
Վարչության պետ` Լևոն Տեր-Իսահակյան
Հեռ.` (+37411) 529 333
Էլ.փոստ՝ levon.ter-isahakyan@minagro.am
Անասնաբուծության, տոհմային գործի բաժնի պետի ժ.պ.`Անուշ Վերանյան
Հեռ.` (+37411) 529 333
Էլ.փոստ՝ anush.veranyan@minagro.am
Անասնաբուժության բաժնի պետ` Մելանյա Կարապետյան
Հեռ.` (+37411) 529 333
Էլ.փոստ՝ melanya.karapetyan@minagro.am
Ձկնաբուծության և մեղվաբուծության բաժնի պետ` Տիգրան Ալեքսանյան
Հեռ.` (+37411) 529 333
Էլ.փոստ՝ tigran.aleqsanyan@minagro.am
Անասնաբուծության և անասնաբուժության վարչության կանոնադրություն