Առաջին բաժին

Բաժինը իրականացնում է հետևյալ գործառույթները.

 

1) նախարարության համակարգում ապահովում է «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի և 1997 թվականի դեկտեմբերի 30-ի Հայաստանի Հանրապետությունում գաղտնիության ռեժիմն ապահովելու վերաբերյալ հրահանգի պահանջների կատարումը,

2) շահագրգիռ կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների հետ համատեղ մշակում է պետական և ծառայողական գաղտնիքին առնչվելու թույլտվության ձևակերպման ենթակա աշխատողների պաշտոնների անվանակարգությունը,

3) մասնակցում է աշխատակազմի և նախարարության համակարգի կազմակերպությունների գաղտնի գրագրության պատասխանատու աշխատողների պետական և ծառայողական գաղտնիքին առնչվելու թույլտվության ձևակերպմանը,

4) աշխատակազմում կազմակերպում և իրականացնում է գաղտնի գրագրությունը (գաղտնի փաստաթղթերի ընդունումը, հաշվառումը, բազմացումը, առաքումը, պահպանումը, նրանց զեկուցումը նախարարության ղեկավարությանը, ծանոթացումը կատարողներին):

 

 

Բաժնի պետ ` Մարիամ Խաչատրյան

Հեռ.` (+37411) 523 778 

Էլ.փոստ՝ mariam.khachatryan@minagro.am

 

Առաջին բաժնի կանոնադրություն

 

 

Տպել