Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամը հիմնադրի կամավոր գույքային վճարների հիման վրա ստեղծված և անդամություն չունեցող ոչ առևտրային կազմակերպություն է, որը հետապնդում է տնտեսական, սոցիալական, գիտական, կրթական և այլ հանրօգուտ նպատակներ:
Հիմնադրամի նպատակներն են՝
1) խաղողագործության զարգացումը՝ որպես գինու արտադրության որակի գրավական.
2) գինու արտադրության որակի բարելավումը.
3) երկրի գինեգործության վարկանիշի և մրցունակության բարձրացումը.
4) հայկական գինու մշակույթի զարգացումը.
5) «Հայկական գինիներ» ապրանքանիշի ձևավորումը և առաջմղումը.
6) գինու արտահանման խթանումը.
7) Հայաստանում գինու սպառման մշակույթի ձևավորման խթանումը:
Գործադիր տնօրեն Զարուհի Մուրադյան
Հեռ.` (+37460) 65 5885
Հասցե` ՀՀ, ք.Երևան, Մամիկոնյանց 39ա
Էլ.փոստ՝ info@vwfa.am
Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի կանոնադրությունը