Կարապետյան Սերգո Վաչագանի

Սերգո-ԿարապետյանԾնվել է 1948թվականի օգոստոսի 6-ին, ք. Արտաշատում (Արարատի մարզ):

Ավարտել է Հայկական գյուղատնտեսական ինստիտուտը:

1965 -1972թթ.  աշխատել է «Արտաշատի պահածոների գործարանում»՝  զբաղեցնելով տարբեր պաշտոններ, 1972-1986թթ. –ին եղել է Արտաշատի պահածոների «Սովխոզ» գործարանի գլխավոր ինժեները:

1986-1987թթ. աշխատել է  Ազատի լիասիստեմ ֆորելային տնտեսությունում՝ որպես տնօրեն:

1987-1995թթ. եղել է Արտաշատի պահածոների «Սովխոզ» գործարանի գլխավոր տնօրենը, այնուհետև մինչև 2011թ.-ը՝  «Արտաշատի պահածոների գործարան» ընկերության նախագահը և գլխավոր տնօրենը:

2010-2016թթ.-ի ընթացքում զբաղեցրել է ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնը:

Տպել