Բաժինը իրականացնում է հետևյալ գործառույթները.
1) կոոպերացիայի բնագավառում օրենսդրական դաշտի ուսումնասիրում և բացերի բացահայտում, դրանց կատարելագործման ուղղությամբ առաջարկությունների ներկայացում,
2) հաշվառման համակարգի և տվյալների բազայի ստեղծում,
3) կոոպերացիայի բնագավառում միջազգային փորձի և դրանց կիրառման հնարավորությունների ուսումնասիրում,
4) կոոպերատիվների գործունեության խթանման ուղղությունների ուսումնասիրում և դրանց իրականացման մեխանիզմների գնահատում,
5) գործող կոոպերատիվների խնդիրների ուսումնասիրում և կարողությունների հզորացում,
6) կոոպերացիայի առավելությունների և բնակչության շրջանում դրանց արդյունավետության իրազեկման աշխատանքների մասնակցություն,
7) կոոպերացիայի զարգացման բնագավառում Հայաստանի Հանրապետությունում գործող հասարակական, միջազգային և այլ կազմակերպությունների հետ համագործակցություն:
Բաժնի պետ` Մարիաննա Խաչատրյան
Հեռ.` (+37411) 297 432
Էլ.փոստ՝ marianna.khachatryan@minagro.am
Գյուղատնտեսական կոոպերացիայի աջակցության բաժնի կանոնադրություն