Բաժնի խնդիրներն են.
1. գյուղատնտեսության բնագավառում մշակվող և իրականացվող քաղաքականության մասին հասարակայնությանն իրազեկելը,
2. նախարարության աշխատակազմի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների և զանգվածային լրատվամիջոցների միջև կապի ապահովումը,
3. գյուղատնտեսության ոլորտում գործող հասարակական կազմակերպություններին անհրաժեշտ խորհրդատվության և աջակցության տրամադրումը և նախարարության աշխատակազմի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների համագործակցության ապահովումը վերջիններիս հետ,
4. նախարարության աշխատակազմի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների հետ համատեղ զանգվածային լրատվության կամ տեղեկատվական այլ միջոցներով գյուղատնտեսության ոլորտին վերաբերող տեղեկատվության (բրոշյուրներ, հոդվածներ, հաղորդագրություններ, հայտարարություններ, հարցազրույցներ, տեսանյութեր, գովազդային հոլովակներ և այլն) ստեղծումը և տարածումը, նախարարության էլեկտրոնային կայքի սպասարկումն ու թարմացումը,
5. բաժնի պետը կատարում է նախարարի կողմից վարվող քաղաքականության մասով` նախարարի, իսկ քաղաքացիական ծառայության ղեկավարման և կազմակերպման մասով` նախարարության աշխատակազմի ղեկավարի հանձնարարականները:
Բաժնի պետ` Սոֆի Սիմոնյան
Հեռ.` (+37411) 521 524
Էլ.փոստ՝ sofi.simonyan@minagro.am
Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի կանոնադրություն