Տաշիրի անտառտնտեսության աշխատակիցները հայտնաբերել են անտառագողերի

2016-09-14

OLYMPUS DIGITAL CAMERAՍեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը անհայտ խմբի կողմից  Տաշիրի  անտառտնտեսության Տաշիրի  անտառպետության  8-րդ քառակուսու  2-րդ անտառամասում կատարվել էր ապօրինի ծառահատում, որը սեպտեմբերի  13-ի առավոտյան՝  ժամը 9.00-ի սահմաններում, հայտնաբերվել է Տաշիրի անտառտնտեսության  Տաշիրի անտառպետության թիվ 1 պահաբաժնի աշխատակցի կողմից:

Ապօրինի ծառահատման դեպքն  արձանագրելուց  անմիջապես հետո Տաշիրի անտառտնտեսության ողջ  տարածքում աշխատակիցները կատարել  են շուրջօրյա հսկողություն, և սեպտեմբերի  13-ի  լույս  14-ի գիշերը՝ ժամը  00.30-ի սահմաններում,  Տաշիրի անտառտնտեսության  աշխատակիցների  օպերատիվ  գործողությունների արդյունքում գողության հերթական փորձի ժամանակ հայտնաբերվել են անտառագողերը: Այդ աշխատանքներին ներգրավվել են նաև իրավապահ մարմինների աշխատակիցները:

 Համապատասխան միջոցառումների արդյունքում իրավապահ մարմինների կողմից  «ֆորդ» մակնիշի բեռնատար ավտոմեքենան անտառագողերի հետ միասին տեղափոխվել է Տաշիրի ոստիկանություն, ինչպես նաև կալանքի տակ են վերցվել Սվերդլով համայնքում գտնվող սղոցարանները:

Այժմ կատարվում են տարածքի տեղազննման աշխատանքներ ապօրինի հատված ծառերի վերջնական քանակը պարզելու համար:

 

ՀՀ ԳՆ  «Հայանտառ» ՊՈԱԿ

Տպել