Հանրապետությունում մեկնարկել է լոլիկի մթերման գործընթացը

2016-08-02

lolikՀՀ գյուղատնտեսության նախարարությունը տեղեկացնում է, որ վերամշակող ընկերությունները սկսում են լոլիկի մթերումների գործընթացը:

 
Օգոստոսի 1-ից  լոլիկի մթերումներ է իրականացնում «Արտաշատի պահածոների գործարան» ԲԲԸ-ն:

 

Օգոստոսի 4-ից մթերումներ կիրականացնի նաև «Եվրոթերմ» ՓԲԸ-ն՝ Արմավիրի մարզի Վանանդի մթերման կետում:

 

Օգոստոսի 14-ից լոլիկի մթերումները կմեկնարկեն «ՄԱՊ» ՓԲԸ-ում:

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժին

 

Տպել