ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այցելել է Արմավիրի և Արագածոտնի կարկտահարված համայնքներ
2016-07-11
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր այցելել է Արմավիրի մարզ երեկ տեղացած կարկտահարության վնասներին տեղում ծանոթանալու նպատակով:
Նախարարին ուղեկցում էր Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը:
Նախարարը մասնավորապես եղել է Էջմիածնի տարածաշրջանի համայնքներում:
Նախարարը զրուցել է գյուղացիների հետ և նշել, որ վնասների չափերը ճշգրտվելուց հետո հարցը կներկայացվի կառավարության քննարկմանը :
Այնուհետև նախարարն ուղևորվել է Արագածոտնի մարզ:
ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժին