ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը տեղեկացնում է

2016-06-24

no_pic5Հաշվի առնելով, որ եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով հունիսի 23-ին ժամանակավորապես փակվել է Վերին Լարսի անցակետը, ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը տեղեկացնում է`  պտուղ-բանջարեղենի  արտահանումների գործընթացն անխափան իրականացնելու նպատակով «Սպայկա» ընկերությունը վարձակալել է երեք լաստանավ, որոնցով  «Փոթի» նավահանգստից երկու օրը մեկ պարբերականությամբ  բեռնափոխադրումներ կիրականացվեն դեպի Նովոռոսիյսկ և հակառակ ուղղությամբ:

 

Առաջին բեռնափոխադրումը կիրականացվի հունիսի 25-ին երկու ուղղություններով:

 

Առաջարկում ենք   արտահանողներին օգտվել  վերոնշյալ այլընտրանքային ուղուց, որը շուրջ 300 կմ-ով կրճատում է ընդհանուր ճանապարհը:

 

Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք զանգահարել «Սպայկա» ընկերություն`  010 444470, 060 704444 կամ ՀՀ գյուղատնտեսության նախարարություն`  055 541 968 հեռախոսահամարներով:

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի բաժին

 

Տպել