Խորհուրդ այգեգործներին. անհրաժեշտ է բուժումներ կատարել պտղատու և խաղողի այգիների սնկային հիվանդությունների դեմ
2016-05-19
Հանրապետությունում շարունակաբար դիտվող տեղումների հետևանքով օդի բարձր հարաբերական խոնավությամբ ու ջերմությամբ պայմանավորված բարենպաստ պայմաններ են ստեղծվել պտղատու և խաղողի այգիների սնկային տարբեր հիվանդությունների զարգացման համար: Բերքի կորուստներից խուսափելու և պտուղների բարձր ապրանքային տեսքը պահպանելու նպատակով նախարարության մասնագետները խորհուրդ են տալիս կորիզավոր պտղատեսակների այգիներում բուժումներ կատարել ծակոտկեն բծավորության դեմ:
Խաղողի այգիներում առաջիկա օրերին (ծաղկումից առաջ) անհրաժեշտ է կատարել բուժումներ` միլդիու, օիդիում սնկային հիվանդությունների և խաղողի վազի ողկուզակեր վնասատուի առաջին սերնդի դեմ: Ծաղկումից անմիջապես հետո նշված հիվանդությունների և վնասատուների դեմ անհրաժեշտ է բուժումները կրկնել` փոխարինելով նախորդ անգամ օգտագործված բուժանյութերը այլ պեստիցիդներով:
Բուժումներն իրականացնելիս կարող եք օգտվել ՀՀ գյուղատնտեսական մշակաբույսերի վնասատուների հիվանդությունների և մոլախոտերի դեմ օգտագործման համար թույլատրված բույսերի պաշտպանության քիմիական և կենսաբանական միջոցների տեղեկագրքից` http://old.minagro.am/public/uploads/2014/05/Pesticide-Handbook-25-12-13.pdf :
ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի բաժին