ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այցելել է Արցախ

2016-05-09

_TM_0905ՀՀ կառավարության պատվիրակության կազմում աշխատանքային այցով Արցախում գտնվող ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը մայիսի 8-ին առաջնագիծ այցից հետո երեկոյան հանդիպում է ունեցել ԼՂՀ ԳՆ ղեկավարության հետ: Տեղի ունեցած քննարկումների ընթացքում շոշափվել են համագործակցության և երկկողմ կապերի սերտացմանն ուղղված հարցեր:  Հանդիպման ընթացքում ԼՂՀ գործընկերները կարևորել են այն հանգամանքը, որ ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում ՀՀ գյուղնախարարությունը մշտական կապի մեջ է եղել Արցախի իր գործընկերների հետ՝ ձգտելով գտնել առաջացած խնդիրների արդյունավետ լուծումները:

 

«Մենք ձեր կողքին ենք լինելու միշտ և շարունակելու ենք համակողմանի աջակցություն ցուցաբերել»,-նշել է Սերգո Կարապետյանը, հավելելով, որ  Արցախի իրենց գործընկերներին ՀՀ գյուղնախարարության մասնագետները կաջակցեն նաև գյուղոլորտի մասնագետների վերապատրաստման ուղղությամբ:

 

 ԼՂՀ գյուղատնտեսության նախարար Արամ Մխոյանը շնորհակալություն է հայտնել  ապրիլյան ռազմական գործողությունների ընթացքում ՀՀ գյուղատնտեսության նախարարության և անձամբ Սերգո Կարապետյանի կողմից ցուցաբերված նյութական օժանդակության համար, որը կուղղվի պատերազմի հարուցած դժվարությունների հաղթահարմանը: Երկու նախարարները գոհունակություն են հայտնել համագործակցության առկա մակարդակից՝ հույս հայտնելով, որ այն հետագայում ավելի կխորանա:

 

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի բաժին

Տպել