ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը զգուշացնում է
2015-12-30
Համաձայն «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի տեղեկատվության՝ առաջիկա օրերին հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյան տեսքով առատ տեղումներ և ջերմաստիճանի կտրուկ անկում: Հունվարի 2-ի լույս 3-ի գիշերային ժամերին Արարատյան հարթավայրում սպասվում է -15-ից -200C, լույս 4-ի գիշերը՝ -17-ից -220C, հանրապետության լեռնային շրջաններում, համապատասխանաբար՝ -20-ից -250C և -22-ից -270C: Նման ջերմաստիճանային ռեժիմի պայմաններում լրացուցիչ միջոցներ չձեռնարկելու դեպքում ջերմատներում և սինթետիկ թաղանթների տակ կարող են վնասվել գյուղատնտեսական մշակաբույսերը, պահեստներում, նկուղներում ու մառաններում պահպանվող կարտոֆիլի տնկանյութը, բանջարեղեններն ու պտուղները:
Ուժեղ սառնամանիքների և առատ տեղումների դեպքում չպետք է բացառել նաև էլեկտրականության ու ջրամատակարարման խափանման հավանականությունը:
Նկատի ունենալով վերոհիշյալը՝ ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը հորդորում է բոլոր ջերմոցատերերին ու գյուղացիական տնտեսություններին նշված և հետագա օրերի ընթացքում ցուցաբերել առավել մեծ զգուշություն ու զգոնություն և միջոցներ ձեռնարկել անհրաժեշտության դեպքում այլընտրանքային ջեռուցման կազմակերպման համար:
Խորհուրդ է տրվում նաև ուշադրության կենտրոնում պահել անասնագոմերն ու թռչնանոցները։
ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում հունվարի 1-ից 7-ն ընկած ժամանակահատվածում իրականացվելու է շուրջօրյա հերթապահություն: Անհրաժեշտության դեպքում կարելի է զանգահարել (055) 54-19-68: