Նոյեմբերի 28-29-ին Երևանում կանցկացվի գինու համտես-տոնավաճառ

2015-11-26

no_pic5ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը և Երևանի քաղաքապետարանը նոյեմբերի 28-29-ին մայրաքաղաքի Հյուսիսային պողոտայի տարածքում կկազմակերպեն գինու համտես-տոնավաճառ:

 

 Միջոցառմանը, որի նպատակն է խթանել հայրենական արտադրանքի ճանաչումը և   գինու օգտագործման մշակույթի տարածումն ազգաբնակչության շրջանում, կմասնակցի մոտ 20 ընկերություն, որոնցից յուրաքանչյուրը կներկայացնի իր լավագույն արտադրանքը:

 

Գինու համտես-տոնավաճառը միտված է  նաև նպաստել Հայաստանում տուրիզմի զարգացմանը և ներկայացնել մասնակիցներին հայ գինեգործության լավագույն ավանդույթները:

 

Տոնավաճառը կգործի ժամը 11:00-ից  մինչև 21։00-ն:

 

Սիրով հրավիրում ենք բոլորին:

 

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի բաժին

Տպել