Օպերատիվ տվյալներով մթերվել է 209 հազար տոննա խաղող

2015-10-22

1Հայաստանի Հանրապետությունում,  օպերատիվ տվյալներով,  2015  թվականի հոկտեմբերի 22-ի դրությամբ արտադրվել է շուրջ 301 հազար տոննա խաղող, նախորդ ամբողջ տարվա 261 հազար   տոննայի դիմաց։

 

Հոկտեմբերի 22-ի դրությամբ մթերվել է 209 հազար  տոննա խաղող, նախորդ ամբողջ տարվա 184 հազար  տոննայի դիմաց։

 

Այսօրվա դրությամբ Հայաստանից արտահանվել է  8 հազար  տոննա խաղող, նախորդ տարվա նույն ժամամանակահատվածի 5200 տոննայի դիմաց։

 

Խաղողի բերքահավաքի, ինչպես նաև մթերման և արտահանման աշխատանքներն ընթացքի մեջ են:

 

 ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և

հասարակայնության հետ կապերի բաժին

Տպել