Մթերվել է 16 713 տոննա պտուղ-բանջարեղեն

2015-08-14

no_pic5Օգոստոսի 14-ի դրությամբ հանրապետության վերամշակող ընկերությունների կողմից  գյուղացիական տնտեսություններից մթերվել և վերամշակվել է 10 843 տոննա պտուղ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի  1360 տոննայի դիմաց: Այդ թվում` մթերվել է 6294 տոննա ծիրան` 2014 թվականի նույն ժամանակահատվածի 157 տոննայի դիմաց:

 

Այսօրվա դրությամբ մթերվել է նաև 5870 տոննա բանջարեղեն, որից 4210 տոննա լոլիկ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի  համապատասխանաբար 4451 և 2952 տոննայի դիմաց:

 

 Պտուղ-բանջարեղենի մթերումների գործընթացը շարունակվում է:

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի բաժին

Տպել