ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն ընդունել է «Եվրոֆիշ» միջազգային կազմակերպության տնօրենին

2015-06-15

1ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր ընդունել է «Եվրոֆիշ» միջազգային կազմակերպության տնօրեն Աինա Աֆանասևային: Հանդիպման նպատակը ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության և «Եվրոֆիշ» միջազգային կազմակերպության հետ hամատեղ վաղը Երևանում կայանալիք ‹‹ԱՀԿ, մուտք դեպի շուկա և ձկնաբուծության բնագավառում առևտրին առնչվող խնդիրներ›› խորագրով եռօրյա սեմինարի վերջին նախապատրաստական աշխատանքների քննարկումն էր:

 

Սեմինարին ակնկալվում է 20 եվրոպական երկրների շուրջ 40 ներկայացուցիչների մասնակցություն:

 

Ողջունելով հյուրին` նախարարը ընդգծել է Հայաստանում նմանատիպ լայնամասշտաբ միջոցառման անցկացման կարևորությունը` հույս հայտնելով, որ այն կնպաստի ձկնաբուծության ոլորտում վերջին զարգացումների մասին հայ հանրության իրազեկմանը, ինչպես նաև խթան կհանդիսանա օտարերկրյա մասնագետների հետ նոր գործարար կապերի հաստատման համար:

 

Շնորհակալություն հայտնելով նախարարին ջերմ ընդունելության համար և ներկայացնելով սեմինարի անցկացման ընթացակարգի մանրամասները` տիկին Աֆանասևան տեղեկացրել է, որ «Եվրոֆիշ» կազմակերպությունը, որին ներկայումս անդամակցում է 12 երկիր, հետագայում նախատեսում է ստեղծել տարածքային ցանց առավել ինտեգրված աշխատանքի համար, ինչպես նաև ընդլայնել ձկնաբուծության ոլորտում համագործակցությունը Հայաստանի հետ` ելնելով երկրի առաջնահերթություններից:

 

Նախարար Սերգո Կարապետյանը հաջողություն է մաղթել սեմինարի կազմակերպիչներին և համոզմունք հայտնել, որ միջոցառումը կլինի արդյունավետ և օգտակար:

 

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և

հասարակայնության հետ կապերի բաժին

Տպել