Ծնվել է 1965թ. Ավշար գյուղում (այժմ՝ Արարատի մարզում):
1988թ. ավարտել է Լենինգրադի Ս.Կիրովի անվան թեթև արդյունաբերության ինստիտուտը:
1987-1988թթ. եղել է Արարատի <<Անուշ>> տրիկոտաժի ֆաբրիկայի ճարտարագետ, 1988-1989թթ.՝ նույն ֆաբրիկայի ԼԿԵՄ կոմիտեի ազատված քարտուղար:
1994-1996թթ. աշխատել է Ավշարի արտադրական կոմբինատում:
1997-2003թթ.եղել է <<Արաքս-1>> ՍՊԸ-ի աշխատող, ապա՝ փոխտնօրեն, <<Ավշարի գինու գործարան>> ՍՊԸ-ի գործադիր տնօրեն, գլխավոր տնօրեն:
2003-2008թթ. եղել է ՀՀ ԱԺ պատգամավոր:
2008-2009թթ. աշխատել է ՀՀ գյուղնախարար, 2013թ.-2014թթ.` Արարատի մարզպետ:
2014-2016 թթ.` ՀՀ բնապահպանության նախարար, 2017 թվականից` Արարատի մարզպետ: