Շահբազյան Գագիկ Մկրտչի

Shaxbazyan Gagik  MkrtichovichԾնվել է 1955թ. Երևան քաղաքում

1977թ. ավարտել է Հայկական գյուղատնտեսական ինստիտուտը:

1977-1987թթ. աշխատել է գիտահետազոտական հաստատություններում:

1987-1990թթ. եղել է ՀԽՍՀ Պետագրոարդի գիտական ապահովման վարչության պետի տեղակալ:

1991-1995թթ. աշխատել է ՀՀ պետական նախարար, այդ ընթացքում՝ 1991-1993թթ.՝ ՀՀ գյուղատնտեսության նախարար:

1995-1996թթ. աշխատել է ԱՊՀ, Եվրամիության և միջազգային տնտեսական կազմակերպությունների հետ կապերի գծով նախարար:

1996-1997թթ. եղել է ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար:

1997-1999թթ. եղել է Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան:

1999-2000թթ. աշխատել է ՀՀ գյուղատնտեսության նախարար:

 

 

Տպել