Մովսիսյան Վլադիմիր Միհրանի

Vladimir Migranovich MovsisyanԾնվել է 1933թ. նոյեմբերի 12-ին Լոռու մարզի Շենավան գյուղում:

1958թ. ավարտել է ԵԱԱԻ, իսկ 1969թ.՝ Մոսկվայի բարձրագույն կուսակցական դպրոցը:

1978-1984թթ. աշխատել է որպես ՀԽՍՀ Նախարարների խորհրդի փոխնախագահ,1984-1990թթ.՝ նախագահի առաջին տեղակալ, 1986-1988թթ.՝ միաժամանակ՝ ՀԽՍՀ պետագրոարդի նախագահ, 1988-1990թթ.՝ Գաղթականների գործերի հանրապետական հանձնաժողովի նախագահ, 1990թ. հունվարից՝ արտակարգ իրադրության օպերատիվ շտաբի պետ, 1990թ. ապրիլից՝ ՀԿԿ Կենտկոմի առաջին քարտուղար, 1991թ.դեկտեմբեր- 1996թ.՝ ՀՀ փախստականների հարցերով պետական վարչության պետ, 1996թ.՝ ՀՀ Գեղարքունիքի մարզպետ:

1985-1990թթ և 1996-1999թթ` ՀՀ գյուղնախարար:

1997թ. ճանաչվել է ՀԳԳԱ ակադեմիկոս, 2000թ.՝ պրոֆեսոր, 2000թ.՝գյուղատնտեսության գիտությունների դոկտոր:

1999-2004թթ աշխատել է ՀՀ վարչապետի խորհրդական, իսկ 2004թ.-ից՝ ՀՀ անտառների վերականգնման և զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն:

1999թ. հանդիսացել է Աշխարհի ժողովուրդների հոգևոր միասնության միջազգային ակադեմիայի անդամ:

1966թ. արժանացել է ԽՍՀՄ պատվո նշանի, 1999թ.՝ ՀՀ Սուրբ Մեսրոպ Մաշտոցի, 2002թ.՝Հայ Եկեղեցու Սուրբ Գրիգոր Լուսավորիչի, 2002թ.՝ ԼՂՀ  Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշաններին:

1994թ. ճանաչվել է Շուշիի, 2001թ.՝ Երևանի, 2003թ.՝ Սպիտակի պատվավոր քաղաքացի:

2002թ.-ից Շենավան գյուղի դպրոցը կոչվել է Վլադիմիր  Մովսիսյանի անունով:

Մահացել է 2014թ.: 

 

Տպել