Հանդիպում՝ «Երիտասարդ ֆերմերների ասոցիացիայի» ներկայացուցիչների հետ

2019-07-08

2ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արտակ Քամալյանը հանդիպել է «Երիտասարդ ֆերմերների ասոցիացիա» ՀԿ-ի ներկայացուցիչների հետ։ Հանդիպմանը մասնակցել են նաև նախարարության գյուղոլորտի պատասխանատուները։

 

Ողջունելով ներկաներին՝ Արտակ Քամալյանը համագործակցության պատրաստակամություն է հայտնել և ներկայացրել նախարարության կողմից իրականացվող մի շարք ծրագրեր, որոնց շրջանակներում կողմերը կարող են ընդհանուր հետաքրքրություններ ունենալ։

 

Փոխնախարարը մասնավորապես կարևորել է գյուղական բնակավայրերում բնակվող ՀՀ քաղաքացի հանդիսացող երիտասարդների համար նախատեսված «Երիտասարդ ձեռնարկատեր» ծրագիրը։

 

«Երիտասարդ ֆերմերների ասոցիացիա» ՀԿ-ի անդամները ներկայացրել են կազմակերպության նպատակն ու իրականացվելիք ծրագրերը՝ տեղեկացրելով, որ առաջիկայում նախատեսվում է կոնֆերանս, որին մասնակցելու են գյուղական համայնքների երիտասարդներ, շահագրգիռ այլ անձինք։

 

Տպել