Հայտարարություն
2019-05-07
2019 թվականի «Հացահատիկային, հատիկաընդեղեն և կերային մշակաբույսերի սերմնաբուծության զարգացմանն աջակցություն» ծրագրի շրջանակում աշնանացան ցորենի, գարնանացան գարու, ոլոռի, ոսպի, առվույտի և կորնգանի առաջնային սերմնաբուծության կազմակերպման նպատակով Զանգեզուրի գյուղատնտեսական գոտում նախատեսվում է հիմնել առաջին տարվա տնկարաններ, որոնց համար կտրամադրվի սուբսիդիա:
Այդ նպատակով Զանգեզուրի գյուղատնտեսական գոտում նախատեսվում է շահառուների ընտրության գործընթաց` ըստ մշակաբույսերի և սորտերի, որոնք նշված են ծրագրի աղյուսակ 1-ում:
Մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև 2019 թվականի մայիսի 13-ը՝ ժամը 12:00-ը, ՀՀ գյուղատնտեսության նախարարություն ներկայացնել առաջնային սերմնաբուծության կազմակերպման համար Ծրագրով նախատեսված ներքոնշյալ փաստաթղթերը և տեղեկատվությունը`
գյուղատնտեսական նշանակության վարելահողի առկայությունը հավաստող վկայականի պատճենը (գյուղատնտեսական նշանակության վարելահողի մակերեսը պետք է լինի առնվազն 10 հա` սեփականության կամ երկարաժամկետ վարձակալության իրավունքով),
տեղեկանք ՀՀ կառավարության 2006 թվականի հունվարի 19-ի N 24-Ն որոշման համաձայն Հայաստանի Հանրապետությունում հավաստագրված սերմեր արտադրողների, ներկրողների և արտահանողների գրանցամատյանում հաշվառման վերաբերյալ,
տեղեկատվություն ցանքաշրջանառության իրականացման հնարավորությունների, առաջնային սերմնաբուծության համար նախատեսված սարքավորումների և գործիքների (կալսիչ, զտիչ, սերմերի կշռման և փաթեթավորման հնարավորություն), սերմերի պահպանության համար համապատասխան պայմանների ու պահեստների առկայության վերաբերյալ: