Ի գիտություն լրատվամիջոցների
2019-05-30
 ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալներ Գառնիկ Պետրոսյանը և Տիգրան Գաբրիելյանը կմասնակցեն Գյուղատնտեսական դաշինքի կողմից կազմակերպված Ֆերմերների կոնգրեսին, որը  կմեկնարկի մայիսի 31-ին՝  ժամը 11։00-ին, «Անի պլազա» հյուրանոցի Նաիրի դահլիճում:

Նախաձեռնության նպատակն է ստեղծել երկխոսության հարթակ ֆերմերների և ոլորտային պատասխանատուների միջև և հնարավորություն ընձեռել բարձրաձայնել ոլորտի հիմնահարցերը և քննարկել դրանց լուծմանն ուղղված հիմնական ճանապարհներն ու մոտեցումները:
Համաժողովին կմասնակցեն ՀՀ տարբեր մարզերը ներկայացնող շուրջ վեց տասնյակ ֆերմերներ և կոոպերատիվների ներկայացուցիչներ, ինչպես նաև ոլորտի զարգացման գործում ներգրավված տեղական և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:
ՀՀ գյուղատնտեսության նախարարության
տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին