Փոքր և միջին «խելացի» անասնաշենքերի կառուցման կամ վերակառուցման և դրանց տեխնոլոգիական ապահովման պետական աջակցության ծրագիր
2019-04-22
 Դուք զբաղվու՞մ եք անասնապահությամբ,
Դուք զբաղվու՞մ եք անասնապահությամբ,
Ունե՞ք բարձր մթերատու կենդանիներ,
Ցանկանու՞մ եք հիմնել ժամանակակից անասնաշենք, բայց կարծում եք ծախսերը շա՞տ են։
Կարող եք առանց երկմտելու գործի անցնել։ Պետությունը պատրաստ է աջակցել Ձեզ՝ «խելացի» անասնաշենքի համար ներդրված ծախսերի փոխհատուցում տալով։
Ընդ որում, կարող եք ինչպես կառուցել, այնպես էլ վերակառուցել անասնաշենքը։
Կառուցման համար առաջարկվում է 3 մոդել՝
1-ին մոդել՝ 130-280 քմ արտադրական տարածքով՝ անկապ պահվածքով առնվազն 10-15 գլուխ կենդանու համար։ Կառուցման և տեխնոլոգիական ապահովման համար ծախսերը գնահատվում են շուրջ 11 մլն ՀՀ դրամ, որից 5.5 մլն դրամը կփոխհատուցի պետությունը։
2-րդ մոդել՝ 281- 450 քմ արտադրական տարածքով՝ անկապ պահվածքով առնվազն 20-25 գլուխ կենդանու համար: Կառուցման և տեխնոլոգիական ապահովման համար ծախսերը գնահատվում են շուրջ 23 մլն ՀՀ դրամ, փոխհատուցումը՝ 11.5 մլն դրամ,
3-րդ մոդել՝ 451 և ավելի քմ արտադրական տարածքով՝ անկապ պահվածքով առնվազն 40-45 գլուխ կենդանու համար: Կառուցման և տեխնոլոգիական ապահովման համար ծախսերը գնահատվում են շուրջ 35 մլն ՀՀ դրամ, փոխհատուցումը՝ 17.5 մլն դրամ։
Ուշադրություն. զինվորական ծառայության պարտականությունների կատարման ժամանակ հաշմանդամ դարձած քաղաքացիների և սոցիալական աջակցություն ստա-ցող սահմանամերձ բնակավայրերում գործունեության իրականացնող տնտեսավարողների համար պետական փոխհատուցումը կկազմի՝
1-ին մոդելի համար՝ 7.7 մլն դրամ,
2-րդ մոդելի համար՝ 16.1 մլն դրամ,
3-րդ մոդելի համար՝ 24.5 մլն դրամ։
Ծրագրից օգտվելու համար անհրաժեշտ է դիմել ՀՀ գյուղատնտեսության նախարարություն, մասնակցել անասնաբուծության վարման դասընթացներին։
Մանրամասները՝ https://bit.ly/2VopZWR 
 
						 
  
  
  
  
  
   
				 
 