«ՀՀ տավարաբուծության 2019-2024թթ. զարգացման» ծրագիր
2019-04-03
Դուք զբաղվու՞մ եք անասնապահությամբ,
Ցանկանում ե՞ք ավելացնել կաթի և մսի արտադրության ծավալները,
Նվազեցնել արտադրանքի ինքնարժեքը՝ այն դարձնելով առավել մրցունակ:
Կառավարությունն արդեն մեկնարկել է նոր ծրագիր, որի շրջանակում հնարավորություն ունեք ձեռք բերել բարձր մթերատու տոհմային խոշոր եղջերավոր կենդանիներ՝ ընդամենը 2 % տարեկան տոկոսադրույքով։
Սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքների տնտեսվարողներին և գյուղատնտեսական կոոպերատիվներին վարկը կհատկացվի 0% տոկոսադրույքով։ Մարման ժամկետը 5 տարի է։ Մեկ շահառուի վարկի առավելագույն չափ է սահմանվել 300 մլն դրամը, իսկ մեկ կենդանու արժեքը չպետք է գերազանցի 1 մլն դրամը։
Շահառուները տոհմային կենդանիներ կարող են ձեռք բերել ինչպես տեղի անասնաբուծական ֆերմաներից, այնպես էլ ներկրել արտերկրից։
Ծրագրից օգտվելու համար անհրաժեշտ է դիմել ծրագրին միացած ֆինանսական կառույցներին՝ ներկայացնելով համապատասխան դիմում-հայտ՝ նշելով ձեռք բերվող կենդանիների քանակը, ձեռք բերման վայր(եր)ը (հասցե), ներմուծման դեպքում՝ ներկրման ժամկետները։
Մանրամասները՝ https://bit.ly/2FJFIWs
ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժին