ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

2019-04-05

logo12019 թվականի  «Հացահատիկային, հատիկաընդեղեն և կերային մշակաբույսերի սերմնաբուծության զարգացմանն աջակցություն» ծրագրի (այսուհետ` Ծրագիր) շրջանակներում  աշնանացան ցորենի, գարնանացան գարու, ոլոռի, ոսպի, սիսեռի, առվույտի և կորնգանի առաջնային սերմնաբուծության կազմակերպման նպատակով նախատեսվում է ՀՀ Շիրակի, Զանգեզուրի և Արարատյան հարաթավայրի գյուղատնտեսական գոտիներում հիմնել առաջին տարվա տնկարաններ, որոնց համար կտրամադրվի սուբսիդիա:

 

Այդ նպատակով իրականացվում է շահառուների ընտրության գործընթացը` ըստ գոտիների, մշակաբույսերի և սորտերի, որոնք նշված են ծրագրի աղյուսակ  1-ում (Ծրագիրը տեղակայված է ՀՀ գյուղատնտեսության նախարարության կայքէջում`http://old.minagro.am/public/uploads/2015/02/3cragirsermnab.pdf:

 

 Մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև 2019 թվականի ապրիլի 17-ը` ժամը 12:00-ը, ՀՀ գյուղատնտեսության նախարարություն ներկայացնել առաջնային սերմնաբուծության կազմակերպման համար Ծրագրով նախատեսված ներքոնշյալ փաստաթղթերը և տեղեկատվությունը`

 

Գյուղատնտեսական նշանակության վարելահողի առկայությունը հավաստող վկայականի պատճենը (գյուղատնտեսական նշանակության վարելահողի մակերեսը պետք է լինի առնվազն 10  հա` սեփականության կամ  երկարաժամկետ վարձակալության իրավունքով),

 

Տեղեկանք` ՀՀ կառավարության 2006 թվականի հունվարի 19-ի N 24-Ն որոշման համաձայն Հայաստանի Հանրապետությունում հավաստագրված սերմեր արտադրողների, ներկրողների և արտահանողների գրանցամատյանում   հաշվառման վերաբերյալ,

 

Տեղեկատվություն` ցանքաշրջանառության իրականացման հնարավորությունների, առաջնային սերմնաբուծության համար նախատեսված սարքավորումների և գործիքների (կալսիչ, զտիչ, սերմերի կշռման և փաթեթավորման հնարավորություն), սերմերի պահպանության համար համապատասխան պայմանների ու պահեստների առկայության վերաբերյալ:
 

Տպել