«Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության ոլորտում կարկտապաշտպան ցանցերի ներդրման համար տրամադրվող վարկերի տոկոսավճարների սուբսիդավորման» ծրագիր
2019-04-16
 Կարկտահարության բացասական հետևանքները կարող են մնալ անցյալում:
Կարկտահարության բացասական հետևանքները կարող են մնալ անցյալում:
Պաշտպանե՛նք պտղատու և խաղողի այգիները կարկտապաշտպան ցանցերի միջոցով։
Դրանք ձեռք բերելու նպատակով հատկացվող վարկերը, պետության սուբսիդավորման արդյունքում, Ձեզ կհասնեն տարեկան ընդամենը 2% տոկոսադրույքով, իսկ առնվազն 3 հա կարկտապաշտպան ցանցեր ներդնող կոոպերատիվներին և սահմանամերձ համայնքներում գործունեություն իրականացնող շահառուներին վարկերը կտրամադրվեն 0% տոկոսադրույքով:
Վարկերը տրամադրվում են 7 տարի մարման ժամկետով, 1 տարի արտոնյալ ժամանակահատվածով։  Ինտենսիվ պտղատու այգիների համար  մեկ շահառուին տրամադրվող վարկի առավելագույն չափը չի կարող գերազանցել 85 մլն դրամը, խաղողի այգիների դեպքում՝ 36 մլն դրամը, որը նախատեսված է 10 հա տարածքի վրա  կարկտապաշտպան ցանցային համակարգ ներդնելու  համար։ 
Կարկտապաշտպան ցանցերը Ձեր այգիները գրեթե 100%-ով կպաշտպանեն նաև քամիներից, թռչունների և խոշոր միջատների հասցրած վնասներից։
Կարկտապաշտպան ցանցերն ամբողջ աշխարհում համարվում են որակյալ բերքի ստացման կայուն երաշխիք:
ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժին
 
						 
  
  
  
  
  
   
				 
 