Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագիր
2019-03-14
Ցանկանու՞մ եք զարգացնել Ձեր տնտեսությունը և դառնալ հաջողակ գյուղատնտես:
Օգտվեք գյուղոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրից:
Ծրագրի շրջանակում վարկը շահառուներին հասանելի կլինի ընդամենը 5 %-ով, ավելին` եթե որոշեք միավորվել և կոոպերատիվ կազմել, պետական սուբսիդավորման արդյունքում կարող եք վարկ ստանալ 3 %-ով։
Իսկ ահա սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ բնակավայրերի տնտեսվարողներին վարկը կտրամադրվի 0 %-ով։
Վարկի չափը` 3-15 մլն ՀՀ դրամ, մարման ժամկետը՝ մինչև 5 տարի` կախված ներդրումների ուղղվածությունից։
Մանրամասները տեսանյութում`