Գեղամ Գևորգյանը կմասնակցի «Հայաստանի գյուղատնտեսական ապագան» մեծ կոնֆերանս 3-ը 1-ում» միջոցառմանը
2019-03-29
Սույն թվականի մարտի 30-ին՝ ժամը 17:00-ից մինչև 21:00-ն «Էլիտ Պլազա» բիզնես կենտրոնում կկայանա «Հայաստանի գյուղատնտեսական ապագան» մեծ կոնֆերանս 3-ը 1-ում» միջոցառումը, որին «Ագրոբարեփոխումներ. 2019 թվականի ծրագրեր» թեմայով ելույթով հանդես կգա ՀՀ գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ Գեղամ Գևորգյանը:
Կոնֆերանսի ընթացքում Հայաստանում պրակտիկ գյուղատնտեսությամբ զբաղվող լավագույն գործարարներն ու մասնագետները կկիսվեն գյուղատնտեսական բիզնես կառուցելու իրենց փորձով:
Միջոցառման շրջանակներում կկազմակերպվեն նաև աշխատանքի տոնավաճառ և ցուցահանդես, որտեղ ներկայացված կլինեն Հայաստանում հաջողության հասած մի շարք ընկերություններ։
Առավել մանրամասն տեղեկությունների համար զանգահարել 055269289 (Չոր Մարքեթինգ) կամ 077269289 (Լիլիթ Թադևոսյան) հեռախոսահամարներով։
Միջոցառման մանրամասներին կարող եք տեղեկանալ նաև https://www.facebook.com/events/2222942814693095/ հղումով:
Մուտքն ազատ է:
ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժին