Ագրոպարենային սարքավորումների լիզինգի աջակցության ծրագիր
2019-03-28
Կառավարությունը մշակել է ագրոպարենային սարքավորումների լիզինգի աջակցության ծրագիրը, որը հնարավորություն է ընձեռում արդիականացնել ձեր ագրոբիզնեսը։
Ծրագրի շրջանակներում կարող եք ձեռք բերել անասնաբուծության, մեղվաբուծության, ձկնաբուծության, բուսաբուծության, ջերմոցային և սառնարանային տնտեսություններում, սպանդանոցներում, ագրովերամշակող արդյունաբերութան և ագրոպարենային այլ ոլորտներում օգտագործվող ցանկացած սարքավորում, ինչպես նաև կաթի մթերման կայաններ։
Ծրագրի պայմաններն են`
• 4 % տարեկան տոկոսադրույք,
• մինչեւ 8 տարի մարման ժամկետ,
• 20 % կանխավճար։
Ուշադրությո’ւն սահմանամերձ բնակավայրերում գործունեություն իրականացնող տնտեսվարողներին լիզինգը կտրամադրվի 0 % տոկոսադրույքով:
Ձեռք բերվող սարքավորումների արժեքների հանրագումարը չպետք է գերազանցի 450 մլն դրամը:
Մանրամասները տեսանյութում՝
ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժին