Գեղամ Գևորգյանն ընդունել է Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպանին

2019-02-26

1 (8)ՀՀ գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ Գեղամ Գևորգյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Յոգեշվար Սանգվանին:

 

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են գյուղատնտեսության բնագավառում հայ-հնդկական համագործակցության հեռանկարները: Առանձին անդրադարձ է կատարվել հունիս ամսին Հռոմում կայանալիք ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) գլխավոր տնօրենի ընտրություններին, որոնցում առաջադրված թեկնածուների թվում է նաև Հնդկաստանի ներկայացուցիչը:

 

Գոհունակություն հայտնելով 2016 թվականին Երևանում կայացած գյուղատնտեսության բնագավառում համագործակցության հայ-հնդկական աշխատանքային խմբի հանդիպման վերաբերյալ` դեսպան Յոգեշվար Սանգվանն առաջարկել է աշխատանքային խմբի հերթական հանդիպումն անց կացնել Հնդկաստանում:

 

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժին

Տպել