Գեղամ Գևորգյանը կմասնակցի Պարենի և գյուղատնտեսության գլոբալ ֆորումին
2018-01-17
ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը և նախարարի տեղակալ Արտակ Քամալյանը Գերմանիայի Դաշնային Հանրապետության պարենի և գյուղատնտեսության դաշնային նախարար Ջուլիա Քլոքների հրավերով մեկնել են Բեռլին մասնակցելու Պարենի և գյուղատնտեսության գլոբալ ֆորումին։
Ֆորումն այս տարի անցկացվում է «Գյուղատնտեսությունը վերածվում է թվայինի. խելացի լուծումներ ապագայի գյուղատնտեսության համար» խորագրի ներքո:
Ֆորումի շրջանակում հունվարի 19-ին տեղի կունենա գյուղատնտեսության նախարարների բեռլինյան 11-րդ համաժողովը, որին կնախորդի ԳԴՀ դաշնային կանցլեր Անգելա Մերկելի հանդիպումը մասնակից նախարարների հետ:
Նախարարի պաշտոնակատարը կմասնակցի նաև «Բեռլինյան կանաչ շաբաթ» ամենամյա միջազգային գյուղատնտեսական և սննդի արդյունաբերության հեղինակավոր ցուցահանդեսի բացման արարողությանը։
ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժին