Մեկնարկել է «Արմպրոդէքսպո 2018» ամենամյա ցուցահանդեսը

2018-11-02

1aԵրևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի «Երևան Էքսպո» ցուցահանդեսային համալիրում այսօր մեկնարկել է  ամենամյա թվով 17-րդ «Արմպրոդէքսպո 2018» մասնագիտացված ցուցահանդեսը, որի պաշտոնական բացման արարողությանը  մասնակցել են ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը, ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը, ՀՀ արդյունաբերողների և գործարարների միության փոխնախագահ Քրիստ Փիլոյանը,  պաշտոնատար այլ անձինք։

 

««Արմպրոդէքսպո» ցուցահանդեսի մասնակիցները, որոնք այսօր այստեղ ներկայացնում են իրենց հաջողության պատմությունները, կարևորագույն ուղերձ ունեն մեզ բոլորիս, այն է՝ գյուղատնտեսությունը մեր երկրում կարող է լինել շահութաբեր և արդյունավետ  աշխատող բիզնես, և մենք պարտավոր ենք ներդնել առավելագույն ջանքեր, որպեսզի նրանք շարունակեն զարգանալ, ինչպես նաև ստեղծվեն նոր բիզնեսներ, որոնք լոկոմոտիվ կդառնան մյուսների առաջմղման համար»,- իր ողջույնի խոսքում մասնավորապես նշել է Գեղամ Գևորգյանը։

 

Գեղամ Գևորգյանի խոսքով՝ «Արմպրոդէքսպոն»  պետություն-մասնավոր հատված հա­­­մա­­­­­գոր­­ծակցության հաջողված օրինակ է,  արտադրող-սպառող երկխոսության օգտակար հարթակ։ Նախարարը հույս է հայտնել, որ այն  խթան կհանդի­սանա պետություն-մասնավոր հատված հետագա հա­մա­­գործակցության ընդլայն­ման և ոլորտի առաջանցիկ զար­գացման համար, տարեցտարի կավելանա ցուցահանդեսի մասնակիցների քանակը և ընդլայնվի աշխարհագրությունը՝ հանրությանը ներկայացնելով նոր խոսք, նոր գաղափարներ և նոր որակ։

 

Պաշտոնյաները շրջել են տաղավարներով, ծանոթացել ընկերությունների արտադրատեսակներին և գործունեությանը,  զրուցել մասնակիցների հետ ընթացիկ ծրագրերի, խնդիրների և զարգացման հեռանկարների մասին։

 

Այս տարի ցուցահանդեսին մասնակցում են  ավելի քան 70 կազմակերպություններ Հայաստանից, Արցախից, ինչպես նաև Իտալիայից, Ռուսաստանից և Իրանից։

 

Ցուցահանդեսը կազմակերպվում է 2001 թվականից,  նպատակն է ներկայացնել գյուղատնտեսական արտադրության, գյուղատնտեսական հումք վերամշակող արդյունաբերության հնարավորությունները, գնահատել սեփական արտադրանքի մրցունակությունը, ընդլայնել արտահանման հնարավորությունները, հաստատել գործարար կապեր, այցելուներին ու հյուրերին ցուցադրել գյուղատնտեսական և պարենային բարձրորակ ապրանքատեսականի։

 

«Արմպրոդէքսպոն» կտևի մինչև նոյեմբերի 4-ը ներառյալ և բաց կլինի ամեն օր ժամը 10։00-ից մինչև 18:00-ն:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի բաժին

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Տպել