ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը հորդորում է իրականացնել ագրոմիջոցառումներ լոլիկի հարավամերիկյան ցեցի դեմ

2018-11-22

logo-MAՀաշվի առնելով 2018 թվականին լոլիկի հարավամերիկյան ցեցի (Tuta absoluta) մեծ տարածումն ու զարգացումը և դրա հետևանքով մորմազգի մշակաբույսերի (լոլիկ, սմբուկ, տաքդեղ, կարտոֆիլ և այլն) ցանքերին հասցված վնասը՝ ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը հորդորում է Արարատյան հարթավայրի և նախալեռնային գոտու հողօգտագործողներին ընթացիկ տարվա աշնան-ձմռան ամիսներին իրականացնել հետևյալ ագրոմիջոցառումները՝

 

• աշնանը՝ բերքահավաքից հետո, հավաքել և ոչնչացնել կամ առնվազն 50 սմ խորությամբ հորել մորմազգի մշակաբույսերի փրերը (կանաչ զանգվածը), ինչպես նաև դաշտերը շրջապատող հարակից տարածքների մորմազգի մոլախոտային բուսականությունը,

 

• դաշտերում, որոնք նախատեսվում են հաջորդ տարի մորմազգի մշակաբույսերի ցանքի կամ սածիլման համար, ուշ աշնանը կատարել հողի խորը վար,

 

• ձմռանը՝ հունվար ամսին, երբ հողը սառած է, կատարել կրկնավար, որի արդյունքում վարելաշերտի ստորին հատվածում պատսպարված վնասատուներն ու հիվանդությունների հարուցիչները, տեղափոխվելով հողի մակերես, կոչնչանան:

 

• կիրառել ցանքաշրջանառություն, մորմազգիներով նախկինում զբաղեցրած տարածքներում բացառել նույն ընտանիքի մշակաբույսերի մշակությունը:

 

Անհրաժեշտ է հաշվի առնել, որ լոլիկի հարավամերիկյան ցեցի դեմ բարձր արդյունավետություն ապահովելու համար պետք է կիրառել պայքարի համալիր միջոցառումներ: 2019 թվականի վեգետացիայի ընթացքում անհրաժեշտ պայքարի միջոցառումերի վերաբերյալ հողօգտագործողներին պարբերաբար կտրվի համապատասխան մասնագիտական խորհրդատվություն ու աջակցություն:

 

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարության

տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Տպել