Ի գիտություն լրատվամիջոցների

2018-11-20

Լոգո ՀԽԳՀՀայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի հրավերով  Հայաստան է ժամանել ֆրանսիացի փորձագետներից կազմված խումբ, որում ընդգրկված են Ֆրանսիայի գյուղատնտեսության և սննդի նախարարության, Ծագման և որակի ազգային ինստիտուտի ներկայացուցիչներ, օժանդակելու  հայ մասնագետներին մեր երկրում ներդնել աշխարհագրական նշումով գինիների արտադրության արժեղթան:

 

Ս.թ. նոյեմբերի 21-ին՝ ժամը 11:00-ին,  «Օպերա Սյութ» հյուրանոցում (հասցե՝ Մարշալ Բաղրամյան պող. 1-ին փակուղի, 1, 3)  կմեկնարկի Հայաստանում աշխարհագրական նշումով գինիների համակարգ ստեղծելու և դրա լիիրավ կիրարկմանն ու զարգացմանն ուղղված աշխատաժողովը:

 

Աշխարհագրական նշումները և ծագման տեղանունները ապրանքի տարբերակման ազդեցիկ գործոններ են ինչպես ներքին, այնպես էլ  միջազգային շուկայում և  կարող են մրցակցային առավելություն ապահովել հայկական գինիների համար, դառնալ որակի չափանիշ, օգնել կեղծարարության դեմ պայքարի հարցում, նոր ներդրումներ ներգրավել ու զարգացնել գինու տուրիզմը:

 

Մուտքը լրատվամիջոցների համար ազատ է:

 

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի բաժին

Տպել