Ի գիտություն լրատվամիջոցների

2018-11-01

Armprodexpo2018Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի «Երևան Էքսպո» ցուցահանդեսային համալիրում /հասցե՝ Հակոբ Հակոբյան 3/ նոյեմբերի 2-ին՝ ժամը 12։00-ին, տեղի կունենա ամենամյա «Արմպրոդէքսպո 2018» մասնագիտացված ցուցահանդեսի պաշտոնական բացման արարողությունը, որին   կմասնակցեն ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը, ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը:

 

Ցուցահանդեսը կազմակերպվում է 2001 թվականից,  նպատակն է ներկայացնել գյուղատնտեսական արտադրության, գյուղատնտեսական հումք վերամշակող արդյունաբերության հնարավորությունները, գնահատել սեփական արտադրանքի մրցունակությունը, ընդլայնել արտահանման հնարավորությունները, հաստատել գործարար կապեր։

 

«Արմպրոդէքսպոն» կտևի մինչև նոյեմբերի 4-ը ներառյալ և բաց կլինի ամեն օր մինչև 18:00-ն։

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և

 հասարակայնության հետ կապերի բաժին

Տպել