Ի գիտություն մեղվաբույծների

2018-10-29

logo-MAՀայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը ՀՀ մեղվաբուծությամբ զբաղվող տնտեսավարողներին տեղեկացնում է, որ Նախարարությունը սկսել է  2018 թվականի «Գյուղատնտեսական կենդանիների պատվաստում»ծրագրի շրջանակում մեղուների վարրոատոզ հիվանդության դեմ «Բիվարոլ» բուժ-կանխարգելիչ կենսապատրաստուկի՝  ՀՀ մարզերին բաշխման գործընթացը:

 

Ծրագրից օգտվելու համար անհրաժեշտ է դիմել տվյալ համայնքը սպասարկող անասնաբույժին:

 

 

Առաջացած հարցերի և խնդիրների դեպքում խնդրում ենք զանգահարել ՀՀ գյուղատնտեսության նախարարության թեժ գիծ՝ 055 541-968 հեռախոսահամարով:

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի բաժին

Տպել