Ի գիտություն լրատվամիջոցների
2018-10-18
Հոկտեմբերի 19-ին` ժամը 11։00-ին, ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում Պարենի համաշխարհային օրվա առթիվ մամուլի ասուլիսով հանդես կգան ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալի պաշտոնակատար Գառնիկ Պետրոսյանը և ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության հայաստանյան ներկայացուցիչ Ռայմունդ Յելեն։
Բանախոսները կանդրադառնան օրվա խորհրդին, «Զրոյական սով» թեմայի շրջանակում հիմնական մտահոգություններին և Հայաստանի հետ դրա կապին։ Ինչպիսի՞ն կարող է լինել անհատների ներգրավվածությունն այս հարցում, և ինչպիսի՞ ազդեցություն ունի այն հայ ֆերմերների վրա։ Կներկայացվի ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության հայաստանյան առաքելությունը։ Բանախոսները կպատասխանեն Հայաստանի համար գյուղատնտեսության և կլիմայի փոփոխության կապի վերաբերյալ հարցերին, նաև կներկայացնեն, թե ինչպես է գյուղատնտեսությունը նպաստում կայուն զարգացման նպատակներին հասնելուն։