Արթուր Խաչատրյանը հրաժեշտ է տվել գյուղնախարարության աշխատակիցներին

2018-10-03

1ՀՀ գյուղատնտեսության նախկին նախարար Արթուր Խաչատրյանն այսօր հանդիպել է նախարարության աշխատակիցներին և շնորհակալություն է հայտնել համատեղ աշխատանքի համար։

 

«Երբ ստանձնում էի այս պաշտոնը, գիտեի որ այն կարճաժամկետ է լինելու, այս 4.5 ամիսների ընթացքում փորձեցինք ծրագրերում որոշ փոփոխություններ կատարել, արել եմ ինչ կարողացել եմ։ Մշտապես առաջնորդվել եմ իմ սկզբունքներով՝ չխուսափելով պատասխանատվությունից ու նախաձեռնություն ցուցաբերելուց, ներդնելով իմ գիտելիքների ու փորձի ողջ պաշարը»,- մասնավորապես նշել է Արթուր Խաչատրյանը։

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Գառնիկ Պետրոսյանն իր հերթին աշխատակազմի անունից շնորհակալություն է հայտնել Արթուր Խաչատրյանին՝ արդյունավետ համագործակցության և աշխատանքային փոխհարաբերություններում ցուցաբերած մարդկային բարձր որակների համար՝ վստահություն հայտնելով, որ նա կշարունակի իր փորձն ու գիտելիքները ծառայեցնել երկրի զարգացմանը։

 

«Դուք կշարունակեք մնալ մեր լավագույն ընկերն ու բարեկամը»,- հավելել է Գառնիկ Պետրոսյանը։

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժին

Տպել