ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը միացել է համապետական շաբաթօրյակին

2018-09-08

1Գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանի գլխավորությամբ նախարարության և համակարգի կազմակերպությունների աշխատակիցներն այսօր մասնակցել են համապետական շաբաթօրյակին:

 

Գյուղնախարության աշխատակիցներն այս տարի սանիտարական մաքրման և աղբահավաքման աշխատանքներ են իրականացրել մայրաքաղաքի Արաբկիր վարչական շրջանում տեղակայված Նոր Արաբկիր զբոսայգում։

 

Գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը նշում է, որ դեռևս դպրոցական տարիներից ակտիվորեն մասնակցել է շաբաթօրյակներին: Նախարարի խոսքով՝ նման նախաձեռնությունները հասարակության, առավելապես նոր սերնդի մոտ երկրի նկատմամբ սեփականության զգացողություն սերմանելու առաքելություն ունեն: Նա նաև նկատեց, որ աշխատակիցներից շատերը շաբաթօրյակին մասնակցում են իրենց երեխաների հետ միասին, ինչն այդ առումով խորհրդանշական է:

 

ՀՀ ԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ

կապերի բաժին

 

 

 

 

 

Տպել