Քաղաքացիների ընդունելություն՝ գյուղատնտեսության նախարարի մոտ
2018-08-30
ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանն այսօր քաղաքացիների հերթական ընդունելությունն է անցկացրել։
Սահմանված կարգով հերթագրված թվով 9 քաղաքացիներ նախարարին ներկայացրել են իրենց դիմումներն ու առաջարկները գյուղատնտեսության ոլորտին վերաբերող մի շարք հարցերի, մասնավորապես տավարաբուծության զարգացման, անասնաբույժների գործունեության, բույերի պաշտպանության միջոցառումների, գյուղտեխնիկայի պարկի ստեղծման և այլ խնդիրների վերաբերյալ։
Մանրամասնորեն ծանոթանալով քաղաքացիների խնդիրներին և լսելով պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարների պարզաբանումներն ու դիտարկումները՝ Արթուր Խաչատրյանը հանձնարարականներ է տվել դրանց հնարավոր լուծումների վերաբերյալ։
ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժին