Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը շրջայց է կատարել Գյուղատնտեսության նախարարությունում

2018-08-15

 1Օգոստոսի 14-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանի ուղեկցությամբ շրջայց է կատարել Գյուղատնտեսության նախարարությունում:

 

Փոխվարչապետը շրջել է ստորաբաժանումներով, զրուցել աշխատակիցների հետ, ծանոթացել նրանց աշխատանքային պայմաններին: Աշխատակիցները ներկայացրել են ընթացիկ աշխատանքները, վերլուծության և պլանավորման կիրառվող մեթոդները: Փոխվարչապետը կարևորել է ինտենսիվ այգիների ծրագրի իրականացման անհրաժեշտությունը, բերքի պաշտպանությանն ուղղված միջոցառումների իրականացումը:

 

Այնուհետև փոխվարչապետի և նախարարի միջև տեղի է ունեցել աշխատանքային քննարկում, որի առանցքը նախարարության ստորաբաժանումների գործունեության շրջանակների հստակեցումը և աշխատակազմի վերակազմակերպումն էր:

 

Նման շրջայցերը փոխվարչապետի համակարգման ոլորտում գտնվող նախարարություններում պարբերական բնույթ են կրելու:

 

 

 

Աղբյուրը` ՀՀ կառավարության պաշտոնական կայքէջ

Տպել