Գյուղատնտեսությունը 100 հազարավոր մարդկանց կյանքի միակ աղբյուրն է. գյուղնախարարի 100 օրը

2018-08-24

naxararՕգոստոսի 17-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրապետության հրապարակում կազմակերպած հանրահավաքի ժամանակ ամփոփեց նոր կառավարության 100 օրվա աշխատանքը: Դրան հաջորդող մի քանի օրերին արդեն մի շարք նախարարներ իրենց 100-օրյա աշխատանքն ամփոփել են մամուլի ասուլիսների միջոցով: ՀԺ-ն ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանից մեկնաբանություն ստացավ նախարարության կատարած 100-օրյա աշխատանքի մասին:

 

- Պարոն Խաչատրյան, լրանում է ձեր պաշտոնավարման 100 օրը, ի՞նչ եք կարողացել այս ընթացքում անել: Ի՞նչ խնդիր էիք ձեր առաջ դրել եւ որքանո՞վ եք կարողացել այդ խնդիրը լուծել:

 

- Հիմնականում մենք աշխատել ենք գյուղատնտեսական քաղաքականության հստակեցման ուղղությամբ: Նախ, պետք է որոշես, թե ինչի ես ուզում հասնել, հետո, ելնելով դրանից, ռազմավարություն մշակես եւ հետո արդեն տարբեր միջոցառումներ իրականացնես: Մենք այստեղ հայտարարել էինք, որ մեր գյուղատնտեսական արտադրանք տվողների զգալի մասը փոքր տնային տնտեսություններն են եւ պետք է փորձենք որոշակի ծրագրեր ներկայացնել, որոնք կողմ են փոքր տնային տնտեսությունների խթանմանը:

 

Միեւնույն ժամանակ մենք որոշել էինք, որ ՀՀ վարելահողերի առավել քան 30 տոկոսը չի օգտագործվում, դրանք մեր քաղաքական առաջնահերթություններն են, եւ մենք ծրագիր էինք ներկայացրել, քննարկում է տեղի ունեցել, արդեն բյուջեն որ հաստատվի, մի քիչ ավելի պարզ կլինի: Բայց այստեղ մենք փոփոխություն ունենք, պահպանելով բարձրարժեք գյուղատնտեսությունը խթանելու առաջնահերթությունը` օրգանական գյուղատնտեսությունը, մեր մոտեցումը հետեւյալն է՝ գյուղը գյուղատնտեսությունից չես կարող առանձնացնել եւ հետեւաբար պետք է աջակցության թիրախ դարձնել նաեւ փոքր գյուղացիական տնտեսություններին:

 

Մանավանդ որ գյուղերում ոչ գյուղացիական աշխատատեղեր չունեն եւ գյուղատնտեսությունը 100 հազարավոր մարդկանց կյանքի միակ աղբյուրն է: Նաեւ, իհարկե, խնդիր է լինում, որ պետական մի քիչ ավելի ակտիվ միջամտության մասին ենք խոսում, մի քիչ ասեմ, բայց պատկերացրեք, որ էական ավելի ակտիվ միջամտության կարիք ունենք, որովհետեւ գյուղատնտեսությունը բրուտագործություն չի: Գյուղատնտեսությունը անվտանգության խնդիր է, ոչ միայն պարենային անվտանգության, այլ նաեւ պարզ, եթե մարդը չի զբաղվում, ինքը թողնում դուրս է գալիս, նույն ԵՄ-ն այդքան գումար է հատկացնում մեր ֆերմերներին, ոչ թե այն պատճառով, որ իրենք լրացուցիչ ինչ-որ բանի կարիք ունեն, այլ նրա համար, որ այդ մարդիկ այդտեղ մնան եւ ապրեն:

 

 

            Աղբյուրը` Armtimes.am        

                                     

Տպել