Գյուղատնտեսության նախարարությունը միանում է մեկանգամյա պլաստիկի աստիճանական արգելման գործընթացին

2018-08-01

2Գյուղատնտեսության նախարարությունը, միանալով բնապահպանության նախարարության նախաձեռնած քարոզարշավին, հրաժարվում է մեկանգամյա պլաստիկի կիրառումից։

 

Գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը հրահանգել է նախարարության աշխատակազմին եւ նախարարության ենթակա կազմակերպություններին` նախարարության կարիքների համար ձեռք բերել միայն ապակե շշերով ջուր։

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և

հասարակայնության հետ կապերի բաժին

Տպել