Օրգանական հատապտուղը թփից հեռու չի ընկնում

2018-07-06

 malina«Օրգանական գյուղատնտեսության աջակցության նախաձեռնություն» (ՕԳԱՆ) ծրագիրը  ֆինանսավորվում է Եվրոպական Միության և համաֆինանսավորվում ու իրականացվում Ավստրիական զարգացման գործակալության կողմից` ՀՀ գյուղատնտեսության նախարարության հետ սերտ համագործակցությամբ:

 

ՕԳԱՆ ծրագրի նպատակն է Հայաստանում զարգացնել օրգանական գյուղատնտեսությունը՝ նպաստելով ոլորտի իրավական ու օրենսդրական դաշտի բարելավմանը, ՄԿՈՒ հաստատություններում կրթական ուսումնական ծրագրերի մշակմանը, օրգանական արտադրանքի և վերամշակման ծավալների ավելացմանը, ինչպես նաև տեղական ու միջազգային շուկաներում հայկական օրգանական արտադրանքի հաջող իրացմանը: Ծրագրում ներգրավված են փոքր ֆերմերներ, ֆերմերային խմբեր և վերամշակողներ:

 

 Ծրագրի շահառուներից է Պողոս Հովհաննիսյանը, ով Բյուրականում` ծրագրի կողմից տրամադրված տնամերձ ջերմոցում, իր աշխատասեր ընտանիքի հետ սկսել է արտադրել օրգանական ելակ։ Արդյունքում, ծրագիրը դարձել է նաև յուրահատուկ էկո-զբոսաշրջային ֆերմա, որտեղ երեխաներն ու մեծահասակները ծանոթանում են օրգանական գյուղատնտեսության վարման մեթոդներին ու համտեսում անուշահամ ելակ, որում չկան թունաքիմիկատներ, գունանյութեր, սինթետիկ պարարտանյութեր և այլ հավելումներ, որոնք բացասական ազդեցություն ունեն շրջակա միջավայրի և մարդու առողջության վրա: Օրգանականը դյուրին է դարձնում հակաօքսիդանտների ընդունումը և ունի Օմեգա-3՝ օգտակար ճարպային թթուն:

 

«Օրգանական գյուղատնտեսության աջակցության նախաձեռնություն» ծրագրի մեկ այլ շահառու` Հայկազ Սիմիկյանը,  Լոռու մարզի «Արչուդ Ֆուդ» ընկերության հիմնադիրն է և իր գործունեության կարևորագույն առաքելությունն է համարում բնության պահպանումն ու կայուն գյուղատնտեսական փորձի առաջխաղացումը: Հիմնելով իր այգին՝ ծրագրի աջակցությամբ նա սկսեց արտադրել օրգանական ազնվամորի` այսպիսով ստեղծելով նաև նոր աշխատատեղեր իր համայնքում: Նրա ազնվամորին օրգանական սերտիֆիկացման փուլում է, այսինքն՝ դրանում չկան արհեստական աճի հորմոններ, պահածոյացնող և անուշահամ նյութեր, և այն պարունակում է ավելի շատ սննդատարրեր և օգտակար հանքանյութեր: Հայկազ Սիմիկյանը ջանք չի խնայում համոզելու մյուսներին անցում կատարել առանց թունաքիմիկատների մշակման մեթոդներին: Հայ ֆերմներների նախաձեռնությունների ու հաջողությունների մասին է վերոհիշյալ ծրագրի շրջանակներում պատրաստված «Օրգանական հատապտուղը թփից հեռու չի ընկնում»  տեսաֆիլմը

 

Օրգանականը թափանցիկ, սերտիֆիկացված և կարգավորվող համակարգ է, որը վերահսկվում է հավատարմագրված սերտիֆիկացման մարմնի կողմից և բացառում է գենետիկորեն մոդիֆիկացված օրգանիզմները: Դուք կարող եք վստահ լինել, որ սնունդը համապատասխանում է օրգանական ստանդարտին, երբ պահանջեք կամ տեսնեք հետևյալ  «բիո / օրգանական» տարբերանշաններից որևէ մեկը.

 

jpg

 

 

 

© Նկարների աղբյուր՝ ENPI/2015/359-050

 

   

 

 

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության   

                             և հասարակայնության հետ կապերի բաժին 

Տպել