ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանի շնորհավորական ուղերձը կոոպերատիվների մասնագիտական տոնի առթիվ
2018-07-07
Շնորհավորում եմ գյուղատնտեսության ոլորտում գործող բոլոր կոոպերատիվներին՝ մասնագիտական միջազգային օրվա կապակցությամբ և ցանկանում ջանասիրություն, նվիրվածություն, փոխվստահություն և համախմբվածություն: Կոոպերատիվները շատ կարևոր գործունեություն են իրականացնում՝ համատեղ սեփականություն հանդիսացող և ժողովրդավարական ձևով վերահսկվող ձեռնարկության միջոցով հոգում են կոոպերատիվների անդամների տնտեսական, սոցիալական և մշակութային կարիքները: Մեծ է նաև կոոպերատիվների դերակատարումը համայնքների կայուն զարգացման գործում: Հաջողություն եմ մաղթում ձեզ բոլոր նախաձեռնություններում և կարծում, որ Հայաստանում կոոպերատիվ շարժման խթանումը մեծապես կնպաստի գյուղատնտեսության ոլորտում էական առաջընթացի ապահովմանը` գյուղական բնակչության կենսամակարդակի բարձրացմանը և գյուղական բնակավայրերի զարգացմանը:
Ինչպես գիտեք, 2018 թվականին մշակվել և իրականացվում է Գյուղատնտեսական կոոպերատիվներին աջակցության պետական ծրագիրը, որի նպատակն է պետական ուղղակի աջակցության մեխանիզմների կիրառմամբ Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական կոոպերատիվների զարգացման խթանումը և կարողությունների հզորացումը:
Մեկ անգամ ևս շնորհավորում եմ այս կարևոր տոնի կապակցությամբ: