Գյուղնախարարն ընդունել է ԵՄ պատվիրակությանը

2018-07-19

1ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանն այսօր հյուրընկալել է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման հարցերով գլխավոր տնօրինության Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի և Արևելյան գործընկերության հարցերով բաժնի ղեկավար Վասիլիս Մարագոսի գլխավորած պատվիրակությանը։

 

Հանդիպման ընթացքում Վասիլիս Մարագոսը ներկայացրել է ԵՄ-ի հետ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներում  տրամադրվող հնարավոր օժանդակության եւ աջակցության ուղղությունները, ԵՄ խորհրդատվական աջակցության հնարավորությունները։

 

Կողմերը մեկ անգամ եւս վերահաստատեցին սույն թվականի հունիսի 11-ի եւ հուլիսի 17-ի հանդիպումների ժամանակ հնչեցված մոտեցումները։

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի բաժին

Տպել