Վերամշակող ընկերությունները սկսել են ծիրանի մթերման աշխատանքները

2018-06-21

ciranՀՀ գյուղատնտեսության նախարարությունը տեղեկացնում է, որ վերամշակող ընկերություններում սկսվել է ծիրանի մթերումների գործընթացը: Ներկայումս մթերումներ են իրականացնում` 

 

1.«Արտաշատի պահածոների գործարան» ԲԲԸ-ն` ՀՀ Արարատի մարզ, ք. Արտաշատ, Օգոստոսի 23, 145 շենք հասցեում,
2.«Արարատ սննդի կոմբինատ» ՍՊԸ-ն՝ ք. Երևան, Շարուրի 30 հասցեում,
3.«Աբրիկոն» ՍՊԸ-ն՝ ՀՀ Արարատի մարզ, Արարատ համայնք, Սահյան 8 հասցեում: 

 

Հունիսի 22-ից ծիրանի մթերումներ կիրականացնի նաև «Եվրոթերմ» ՓԲԸ-ն՝ ՀՀ Արմավիրի մարզի Վանանդի մթերման կետում:

 

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժին

Տպել