Շարունակվում է Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական տեխնիկայի ֆինանսական վարձակալության` լիզինգի պետական աջակցության ծրագիրը

2018-06-22

2Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական տեխնիկայի ֆինանսական վարձակալության` լիզինգի պետական աջակցության ծրագրի շրջանակներում 01.04.2017-31.05.2018թ. ժամանակահատվածում գյուղատնտեսական տեխնիկա է տրամադրվել թվով 115 լիզինգառուի (շահառուի), որոնց տրամադրվել է 245 միավոր գյուղատնտեսական տեխնիկա, այդ թվում 103 միավոր տրակտոր, 2 միավոր կոմբայն և 140 միավոր այլ գյուղտեխնիկա: 

 

Միայն 2018 թվականի 5 ամիսներին գյուղատնտեսական տեխնիկա է տրամադրվել թվով 47 լիզինգառուի (շահառուի), որոնց տրամադրվել է 81 միավոր գյուղատնտեսական տեխնիկա, այդ թվում 35 միավոր տրակտոր և 46 միավոր այլ գյուղտեխնիկա: 

 

Ստորագրվել է հուշագիր ՀՀ գյուղատնտեսության նախարարության, ՀՀ կառավարության աշխատակազմի «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի գյուղական ֆինանսավորման կառույցի և ծրագրի մասնակից ներքոնշյալ ֆինանսական կառույցների միջև.

 

-«Հայաստանի Զարգացման և Ներդրումների Կորպորացիա» ՈՒՎԿ ՓԲԸ («ՓՄՁ ներդրումներ ՈՒՎԿ»), 

 

- «ԱԳԲԱ ԼԻԶԻՆԳ ՎԿ» ՓԲԸ, 

 

- «ՔԱՐԴ ԱգրոԿրեդիտ ՈՒՎԿ» ՓԲԸ

 

- «Ֆարմ Կրեդիտ Արմենիա» ՈՒՎԿ» ԱԿ:

 

Ծրագրի մասնակից գյուղատնտեսական տեխնիկայի մատակարար կազմա-կերպություններն են.

 

- «ՍՊԵՑՄԱՇ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն, 

 

- «Հրաշք Այգի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն, 

 

- «Մոտոբլոկ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն, 

 

- «Գալոպեր» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն,

 

- «ՔԱՐԴ ԱգրոՍերվիս» փակ բաժնետիրական ընկերություն: 

 

Գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի պետական աջակցության պայմաններն են. 20% կանխավճար, լիզինգի տարեկան մինչև 9 % տոկոսադրույք, որի 7 տոկոսային կետը սուբսիդավորում է, կոմբայնների համար` 10 տարի մարման ժամկետ, տրակտորների համար` 6 տարի, հավաքիչ-մամլիչների, շարքացանների համար` 3-6 տարի, այլ գյուղատնտեսական տեխնիկայի համար` 3 տարի մարման ժամկետ:

 

Լիզինգի գործընթացը իրականացվում է ըստ ամիսների՝ մայր գումարի հավասարաչափ վճարման եղանակով, լիզինգի տոկոսադրույքը հաշվարկվում է մայր գումարի մնացորդի հաշվով, ընդ որում լիզինգառուի խնդրանքով բանկերի և վարկային կազմակերպությունների կողմից կարող են սահմանվել վճարման համար դադարի շրջաններ` տարեկան մինչև 6 ամիս ժամկետով:

 

Լիզինգի պետական աջակցության ծրագրի շրջանակներում տնտեսավարողներին տրամադրվում են տրակտորներ, կոմբայններ, հավաքիչ-մամլիչներ, տրակտորային շարքացաններ, գութաններ, խոտհնձիչներ, կարտոֆիլատնկիչներ, կարտոֆիլա-քանդիչներ, կուլտիվատորներ, ֆրեզներ, սրսկիչներ և այլ գյուղատնտեսական տեխնիկա:

 

 

Ծրագրի իրականացման մասին տեսանյութը` ստորև

 

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և 
հասարակայնության հետ կապերի բաժին

Տպել