Կյանքի ուժը՝ երկրի ուժին…

2018-06-01

1 (2)ՀՀ գյուղատնտեսության նախարարը երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ նախարարությունում հյուրընկալեց աշխատակիցների երեխաներին՝ նրանց նվիրելով խորհրդանշական ցորենի սերմերով փոքրիկ պարկեր։
-Մենք որոշեցինք այս խորհրդանշական նվերն ընծայել մանուկներին` ցորենի սերմեր, ցորենի հատիկներ… Այս սերմի մեջ ամբարված է կյանքի խորհուրդը, երկրի ուժը: Մանուկները մեր ապագան են, երկրի ուժը, և, իրենց հետ տանելով կյանքի այս խորհրդանիշը, այն աճեցնելով, նրանք կհասկանան, որ հողն էլ շնչում է ու կյանք ունի, – իր խոսքում ասաց նախարարը։ 

 

 

 

Մանրամասները տեսանյութում`

 

 

 

Տպել